Ուկրաինական անօդաչուները Սամարայի մարզում հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Wildberries ընկերության պահեստին Սամարայի մարզում, Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Wildberries & Russ-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարձակման հետևանքով պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով ոչ ոք չի տուժել։

Ընկերությունը հայտարարել է, որ լոգիստիկ գործընթացներն օպերատիվորեն վերակազմակերպվել են․ մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումը շարունակվում են այլ օբյեկտների միջոցով։

Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ հարվածներ էին հասցրել Wildberries-ի պահեստներին՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում և Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում։ Հետագա հարձակումներից հետո, ինչպես հայտնել էր ընկերությունը, շարքից դուրս էր բերվել լոգիստիկ հզորությունների առնվազն 8%-ը, ինչը կազմում է մոտ 444 հազար քառակուսի մետր, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…