«Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 376, 000 ԱՄՆ դոլար

Kprkenq Hayastany

 Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան 376,000 ԱՄՆ դոլար, որից 230,000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներինվստահության և շարունակական աջակցության համար։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…