Պն-ի զենքի անօրինական վաճառքի որևէ գործարք տեղի չի ունեցել. Գաբրիել Բալայան

zenqi vacharq

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան․

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է՝ վարչապետի գլխավորությամբ, որևիցե երկրի հետ Հայաստանի կառավարության մասնակցությամբ, այդ թվում՝ ի դեմս Պն-ի, զենքի անօրինական վաճառքի որևէ գործարք տեղի չի ունեցել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի Լիցենզավորման մասին օրենք, այդ օրենքի 12,1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված փոխհարաբերությունները։

Լիցենզավորման մասին այդ օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ Հայաստանի վարկանիշն իջնում էր միջազգային գործընկերների մոտ՝ կապված հենց զենքի որոշակի առևտրի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարարի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է փոփոխությունը տեղի ունեցել»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…