ԱՄՀ-ն բյուջետային ծախսերի համաֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 315 մլն դոլար

gumar

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրված պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը  չի կարող իր ազդեցությունը չունենալ բյուջետային ցուցանիշների վրա, և Հայաստանի դեպքում ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ կհանգեցնի դեֆիցիտի մեծացման:

«Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար՝ դեֆիցիտի մեծացումը կհանգեցնի նաև պարտքի աճի, և սրանք միակ հետևանքները չեն, որ, ենթադրվում է, կարձանագրվի աշխարհի գործնականում բոլոր երկրներում:

Բայց այս նախագծով առաջարկում ենք հավանության արժանացնել վարկային համաձայնագրի նախագիծ, որը գնահատվում է կանխարգելիչ, և ենթադրվում էր, որ մենք միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մեզ տրվող վարկից:

Այս զարգացումները հաշվի առնելով՝ մենք մարտի վերջին ավարտեցինք բանակցությունների փուլը, և համաձայնություն ձեռք բերվեց, որ կարող են հասանելի լինել 315 միլիոն դոլարին համարժեք գումար, որից 206 միլիոնն արդեն իսկ հասանելի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այն կօգտագործվի բյուջետային ծրագրերի համաֆինանսավորման համար:

Վարչապետը հավելեց՝ մինչ այժմ վերանայվել է մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները 45 միլիարդ դրամի չափով, այսինքն՝ վարկային արձակուրդներ են ձևակերպվել, և 17400 իրավաբանական անձանց 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ է տրամադրվել:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…