Նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու առաջարկությունները

naxagahy stacel e

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։ Արտակ Դավթյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը կարող է կապված լինել հունիսի 7-ին տեղի ունեցած նրա որդու հարսանիքի հետ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…