Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Baxvel en

Հունիսի 10-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 8-րդ զինվորական թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մկրտիչ Կ․, ծնված 1998 թ․) և «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արմեն Ս․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մելքոն Կ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

 

Related Posts

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…

Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական…