Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա. փոխվարչապետ

anhati gaz

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Անհատ սպառողների մասով գազի գնի փոփոխություն չի լինի»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ, եթե սահմանին Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա որոշակի չափով այլ սպառողների համար թանկացման հավանականություն կլինի:

Հունիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախահագ Գարեգին Բաղրամյանը հայտնել էոր ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիսոր Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանըայդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը

«Գազպրոմ Արմենիա» -ն ապրիլի 1-ին հանձնաժողովին էր ներկայացրել սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից բարձրացնել՝ դարձնելով 283 դոլար: Հանձնաժողովն էր առաջարկել էր 266.7 դոլարի տարբերակը՝ ընդ որում փոփոխություն չանելով բնակչության համար, այդ թվում սոցիալապես անապահով սպառողների համար:

Նորայր Շողիկյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…