25-ամյա աղջկա մահվան մեջ հայրը մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհուն

hayr meghadrum e bjishkin

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժ. Թ.-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…