Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն.

Arcakh

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ:

Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:

Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…