Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ից դուրս է գրվել՝ հրաժարվելով հետագա հոսպիտալացումից

Manvel

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից երկու օր առաջ՝ հինգշաբթի հունիսի 11-ի երեկոյան, դուրս է գրվել կնոջ ուղեկցությամբ՝  սեփական կամքով հրաժարվելով հետագա հոսպիտալացումից։ 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին։ 

«Ստացան անհրաժեշտ խորհուրդները, նախազգուշացվեցին հնարավոր բարդությունների մասին, ընդունեցին որոշումը, որ դուրս են գրվում։ Շտապօգնության մեքենայով տեղափոխվեց տուն»,- ասաց բժիշկը։

Անատոլի Գնունին նշեց, որ նրանք հրաժարվել են հետագա բուժումից՝ պատճառաբանելով Հայաստանում քովիդային բարդ իրավիճակը։ Բժիշկը տեղեկացրեց, որ նշել են, թե վախենում են համավարակից ու հանկարծ կորոնավիրուսի հիվանդություն ձեռք չբերելու համար իրենց ապահով կզգան իրենց տանը։ Ասաց՝ հրաժարական ստորագրեց, որ ինքը տեղեկացված է բոլոր հնարավոր բարդությունների մասին և պատասխանատվությունը վերցնում է իր վրա, քանի որ որոշումն ինքն է ընդունել։

Անատոլի Գնունին նաև տեղեկացրեց, որ ընդունվելուց հետո Գրիգորյանը ստացել է համապատասխան բուժում, և երկու օրվա ընթացքում նրա առողջական վիճակը բավականին կոմպենսացվել էր, բայց, ամեն դեպքում, բժիշկն ընդգծեց, որ նա իր շաքարային դիաբետով, այլ ուղեկցող հիվանդություններով համարվում է ծանր քրոնիկական հիվանդ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգորյանը  առողջական կայուն ծանր  վիճակով գտնվում է «Նաիրի» բուժկենտրոնում։  Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին դատարանի որոշմամբ փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story