Արթուր Վանեցյանն Արձագանքում Է Վարուժան Ավետիսյանի Հայտարարությանը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։

Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ․ «Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապնվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…