Երբ մեզ ասում են՝ դուք փորձում եք լռեցնել ձեր քաղաքական հակառակորդներին, այստեղ մի քանի անճշտություն կա. Հայկ Կոնջորյան

anchshtutyun

 Երբ մեզ ասում են՝ դուք փորձում եք լռեցնել ձեր քաղաքական հակառակորդներին, այստեղ մի քանի անճշտություն կա։
Նախ, որպեսզի քեզ լռեցնեն, դու պիտի խոսել իմանաս։ Աղմուկը դեռ խոսք չէ։ Ավելին, դուք ոչ միայն խոսել չգիտեք, այլև չգիտեք Չ՛խոսել։
Երկրորդ, դուք քաղաքական չեք, որովհետև ձեր անցած ճանապարհը լոկ անձնական բարիք ստեղծելու, հարստանալու և հարստահարելու ճանապարհ է, բայց ոչ երբեք՝ քաղաքական ճանապարհ։
Եվ վերջապես՝ երրորդ, քանի որ դուք քաղաքական չեք, ուրեմն մեզ հակառակորդ էլ չեք, որովհետև ապօրինության հակառակորդը օրենքն է, հանցավորության հակառակորդը արդարադատությունն է։
Եվ ուրեմն՝ մենք չենք փորձում լռեցնել մեր քաղաքական հակառակորդներին, մենք փորձում ենք հաստատել օրինականություն Հայաստանում։ Եվ հաստատելու ենք։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…