Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»

LaRepublikca

Իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Հեղինակ Ռիկարդո Լունան մասնավորապես գրում է, որ ողջ աշխարհում ակնկալվում է տնտեսական անկում, կառավարությունները հասարակության խոցելի խմբերին և գործազուրկներին օգնելու նպատակով մշակում են նպաստների և թոշակների նոր համակարգեր: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք անօգնական ենք»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ իրեն տպավորել է իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ասված խոսքը:

«Հայաստանի նախագահը նախկին ֆիզիկոս է, երիտասարդ տարիներին այն ծրագրավորողներից մեկն է եղել, ում շնորհիվ Tetris խաղը համաշխարհային հաջողություն ունեցավ: Այնուհետև երկար տարիներ նա եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում և, ի վերջո, դարձել է երեք միլիոն բնակչությամբ և աշխույժ, բայց շատ փոքր տնտեսությամբ կովկասյան փոքր հանրապետության՝ Հայաստանի նախագահը,- գրում է հեղինակը: — Արմեն Սարգսյանն ասում է, որ այս ճգնաժամն ապագայի արագացուցիչն է, որ պետական թվային կառավարումը կարող է փոխել երկրի գործելակերպը, օրինակ՝ հեռավար ուսուցումը և առողջապահությունը գնալով ավելի մեծ պահանջարկ կունենան, որ մենք չպետք է դադարեցնենք պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Հայաստանի նախագահը ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար, բան, որը ոչ ոք չի ասում, և որի իմաստը «դուք անօգնական եք» արտահայտության ճիշտ հակառակն է: Դրա իմաստն է՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ»: Մի խոսքով, Արմեն Սարգսյանն ասել է, որ այժմ կառավարությունները պետք է զբաղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով, այլ ոչ թե մահացող արդյունաբերությունները սուբսիդավորելով: Ստարտափներ, բայց ոչ միայն: Նոր ձեռնարկություններ: Պետք է անցնել գործի: Գնալ առաջ: Հետ քաշել ամպերը»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…