ՏՄՊՊՀ. ավելի քան 20 մլն դրամ տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար և նախազգուշացում` ԱԻՆ-ին

Tuganq

ՏՄՊՊՀ. ավելի քան 20 մլն դրամ տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար և նախազգուշացում` ԱԻՆ-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ և մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068 ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի նկատմամբ:
Նշված ընկերության հետ 2012 թվականին նախարարությունը կնքել է համագործակցության պայմանագիր, որով ձևավորել է միասնական հսկողական համալիր համակարգ, և դրա շրջանակում ընկերությունը բացառիկ իրավունքով մատուցել է օպերատորային, ինչպես նաև օբյեկտներում հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի տեղադրման, սպասարկման և մոնիթորինգի ծառայություններ:
Հարկ է նշել, որ վարչական վարույթը հարուցվել է ԱԻՆ-ի գրության հիման վրա միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով:
Վարույթի շրջանակում հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ պայմանագրի կնքման և դրա շրջանակում «Սօս Սիսթեմս» ընկերությանը բացառիկ իրավունք տալու, մատուցված ծառայություններից գումար ստանալու գործընթացները սահմանափակել, կանխել կամ արգելել են տնտեսական մրցակցությունը։
Միաժամանակ արձանագրվել է, որ «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհ դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման և (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով:
ՏՄՊՊՀ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերացնել արձանագրված օրենքի խախտումը՝ 3-ամսյա ժամկետում ապահովելով տնտեսվարող սուբյեկտների՝ մրցակցային պայմաններով հասանելիությունը միասնական հսկողական համալիր համակարգում ծառայություններ մատուցելու գործընթացին:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` ⤵️⤵️ http://competition.am/uploads/resources/Vo251_10_06_2020.pdf:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…