Գ. Ծառուկյանի փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը.

pastabany

 

Շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք, շարունակում է անողոքաբար կիրառվել՝ բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր ՀՀ գլախավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք, որը ստացվել է միջնորդություններն Ազգային ժողովում մուտքագրվելուց հետո:

Փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը, որովհետև հայտարարության մեր նշվածը չի համապատասխանության իրականությանը:

2020թ. հունիսի 14-ին ժամը 19:30-ին, սույն քրեական գործով ձերբակալվել է Ռ. Մուրադյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Դրանից անմիջապես հետո, նույն օրը` ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, օրենքով սահմանված կարգի համաձայն, վերջինս կասկածյալի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է և նրա հայտնած տեղեկությունները ներառվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված միջնորդագրերում: Հաջորդ օրը` հունիսի 15-ին, ժամը 17:40-ից մինչև ժամը 19:00-ն Ռ. Մուրադյանը պաշտպանի մասնակցությամբ երկրորդ անգամ է հարցաքննվել կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում պնդել է նախկինում տված ցուցմունքը` հայտնելով լրացուցիչ տվյալներ և հստակեցնելով գործով անցնող անձնանց դերակատարությունը: Երկրորդ ցուցմուքնում Մուրադյանի հայտնած հանգամանքերը չեն ներառվել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերում, սակայն օրենքով նախատեսված կարգով ներկայացվել են դատարան՝ Գ.Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման միջնորդության քննության ընթացքում:

Նշված պայմաններում փաստաբանը ձեռքի տակ ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարանին ներկայացված` որպես խափանման միջոց կալանավորման համար հիմնավոր կասկածի ամենաբարձր շեմը հաղթահարելու համար անգամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, սակայն, իրավաչափորեն չտիրապետելով քրեական գործում առկա մյուս նյութերին` մասնավորապես Ռ.Մուրադյանի 14.06.2020թ. տված ցուցմունքին, տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նման ապատեղեկատվություն տարածելը դատավարության մասնակիցներին պրիմիտիվ մակարդակի մանիպուլյատիվ գործընթացների մեջ ներքաշելու փորձ է՝ միտված նաև քրեական գործի շուրջ ավելորդ և անհարկի իրարանցում առաջացնելուն, ինչն անընդունելի վարքագիծ է:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=612249082743273&id=100018745601811

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…