Վերահսկվելու է խաղատների ֆինանսական հոսքը և խաղային գործընթացը․ «Հայաստանի Հանրապետություն»

Verahskvelu e

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրերի համակարգված ընթացքն ու շարունակականությունը, կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներն ապահովելու ու միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կառավարության 2019 թ․ դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել է ՊԵԿ 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Բայց տնտեսական և գործարար միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները նոր մարտահրավերներ են ի հայտ բերում նաև հարկային ու մաքսային մարմինների համար: Այդ փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու և մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու համար անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայելու սահմանված առաջնահերթություններն ու դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Եվ ՊԵԿ-ը մշակվել է 2021-2025 թթ․ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Այստեղ անդրադարձ կա շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեությանը: Ըստ այդմ, կներդրվեն շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգեր: Այլ կերպ՝ վերահսկողությունն արվելու է ոչ միայն ֆինանսական հոսքերի, այլև խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…