Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ գործադիրի այսօրվա որոշման համար. Արայիկ Հարությունյան

eraxtagitutyun

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Վարչապետ

Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:

Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…