Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

Voroshum

Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։

Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի տարածումը  կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…