Հասանովի բողոքը․ ամերիկյան սարքավորումների պատճառով չենք կարողանում հրազենով թիրախավորել հայերին

Adrbehan

Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական ռուսալեզու CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին։

«Հայերը, Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների շնորհիվ, ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են դրանք ռազմաճակատի գծի երկայնքով։ Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», – հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

Ադրբեջանական հեռուստաալիքին տված այս հարցազրույցում Զաքիր Հասանովը նաև թափանցիկ կերպով ակնարկում էր իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների ակտիվ քայլերը կաշկանդող ևս մեկ գործոնի մասին։ Խոսքը առաջնագծում տեղակայված ադրբեջանական զորքերի թիկունքում, հենակետերի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի մասին է։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ այս առումով հայերն ավելի շահեկան դիրքում են։ «Հայկական կողմից շփման գծի երկայնքով բնակավայրեր չկան», – նշում էր Հասանովը։

 

armlur.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…