Շիրակի փողոցում արագաչափի տակ հայտնաբերվել է խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոց. Shamshyan

Heroin

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից մոտ 300-400 մետր հեռավորության տեղադրված արագաչափի տակ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն «հերոին» տեսակի թմրամիջոց է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը, պարզում են, թե ով և ինչ պայմաններում է նշված թմրամիջոցը տեղադրել արագաչափի տակ։ 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…