Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տարեդարձն է ՝ 85-ամյակը

mecanun bjishki teredardz

«Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ». տարիներ առաջ ասել էր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը: Այսօր նրա տարեդարձն է՝ 85-ամյակը:  Լռության մեջ ամեն բան ավելի լավ է լսվում: Երբ բոլորը խոսում են, աղմուկը խանգարում է լսել, հասկանալ ու տարբերակել արժեքավորն ու անարժեքը:

Լռությունը զորավոր է, իսկ խոսքն արժեքավոր լռության մեջ: Կառլեն Եսայանի մասին երկար կարող են պատմել նրա հետ տասնամյակներ աշխատած բժիշկներն ու այդ աշխարհի ներկայացուցիչները, հարազատ գյուղի  մանկության ու պատանեկության ընկերները, մտավորականության այն ներկայացուցիչները, որոնց հետ ընկերություն է արել Եսայանը, ի վերջո՝ ընտանիքի անդամները:

Այդ պատմությունները հիմնականում ճանաչողական են, որովհետեւ հենց դրա միջոցով ես կարողանում բացահայտել Կառլեն Եսայան մարդուն: Բարի, ազնվագույն, իր գործի գիտակ այդ համեստ մարդն այսօր ծնվել է, եւ ինչպես ինքն է սիրել ասել ու պատգամել իրեն ճանաչողներին՝ ինձ բացակա չդնեք, այդպես էլ պետք է անենք: Եսայանն իր ծնունդով այսօր ապրեցնում է իր գյուղին ու համայնքին կյանք տված բարեգործությունների շղթայում: Ապրում է իր կոլեկտիվին բարեկեցիկ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններով ապահովելու, հազարավոր քաղաքացիներին որակյալ բուժօգնություն տրամադրելու փաստերով:

Ու ամեն անգամ մարդկանց հայացքը երկինք է դառնում, երբ Երևանում, դրանից դուրս ու Արցախում մի խաչքարի, հուշակոթողի ու արժեքներ հավերժացնող կոթողի է հանդիպում, որովհետեւ էլի Կառլեն Եսայանի անվանն է հանդիպում:   

Մենք ապրել ու աշխատել ենք մարդկանց կողքին՝ հաճախ չնկատելով, որ նրանք ուրիշ են: Իսկ նրանք երբեք չեն խոսել ու չեն աղմկել, ինչպես Կառլեն Եսայանը: Ապրել են, գործել, դաստիարակել, արարել, ընկերություն արել, տխրել ու ոգևորվել լուռ, համեստ ու անսահման նվիրումով: Այսօրվա հոբելյարը մարդ է, որին մենք հաճախ ենք անդրադարձել, ավաղ նրա երկրային ճամփորդությունից հետո միայն:

Այս կարճ շնորհավորանքը փոքրիկ տուրքն է մեծ հայորդուն: 85 տարի առաջ այս օրը ծնվել է Կառլեն Եսայանը, որի ողջ կյանքը օրինակ է՝ ինչպիսին պետք է լինի մարդը, քաղաքացին, մասնագետը, հայրը, ամուսինն ու ընկերը:

Շնորհավոր!

Related Posts

Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես…

Շատ հայաստանցիներ Ամանորը կդիմավորեն մթության մեջ. տարբեր քաղաքներ, այդ թվում Երեւանում զանգվածային հոսանքազրկումներ են

Հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում Երեւանի մի քանի թաղամասերում, արդեն մի քանի ժամ է՝ հոսանք չկա։ Մարդիկ Ամանորը դիմավորելու են մթության մեջ։ Մասնավորապես, NEWS.am–ի նկարահանող խումբը եղել է Էջմիածին քաղաքում,…