Թուրքիան ԶՈՒ կարիքների համար 35 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային

zinamterq

Ուկրաինայի նախարարների խորհուրդը հայտնել է, որ վավերացրել են Թուրքիայի հետ ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը։

Տվյալ համաձայնագրով նախատեսվում է, որ Ուկրաինան զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205մլն թուրքական լիրա ( մոտ 35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կստանա, հայտնում է Ermenihaber-ը:

Նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի համար որոշ ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայի ԶՈւ ուսումնական կենտրոններում ուկրաինացի զինվորականներին ուսումնառության ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ այդ համաձայնագիրը փերվարի 3-ին ստորագել  էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում կայացած Թուրքիա-Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 8-րդ համաժողովի ժամանակ

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…