Առաջարկել են «ԲՀԿ»-ի օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 դրամ․ Դատախազություն

hing hazar kasharq

ՀՀ քաղաքացիներն արձագանքում են նախորդ համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։

Մասնավորապես, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ ապրիլի 2-ին՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 12:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15.000 ՀՀ դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է ընտրություններին մասնակցող թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալու, ինչպես նաև ընտակաշառք տալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ և դեպքի հանգամանքներն անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով և 154.2 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…