Արարատի մարզի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

taq hetqerov bacahaytumy

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերեցին արնանման հետքեր։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։ Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները  հիմնավոր տվյալներ ձեռք բերեցին, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկա։ Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվեցին, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Related Posts

Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես…

Շատ հայաստանցիներ Ամանորը կդիմավորեն մթության մեջ. տարբեր քաղաքներ, այդ թվում Երեւանում զանգվածային հոսանքազրկումներ են

Հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում Երեւանի մի քանի թաղամասերում, արդեն մի քանի ժամ է՝ հոսանք չկա։ Մարդիկ Ամանորը դիմավորելու են մթության մեջ։ Մասնավորապես, NEWS.am–ի նկարահանող խումբը եղել է Էջմիածին քաղաքում,…