Առաջարկվում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը․ «Փաստ»

Petturq

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետտուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ 

Նշվում է՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թ.-ի հոկտեմբերի 12-ի ՀՕ-4 օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:

Նշվում է, որ վերջին 20 տարվա ընթացքում աճել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, միջին ամսական աշխատավարձը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նվազագույն աշխատավարձի չափը, սպառողական գների ինդեքսը: 

Բացի դա, ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն` նախորդ երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների հավաքագրած պետտուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: 

Նախագծով առաջարկվում է.

1) Տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6 000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9,77 %-ը: Նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև տուրքի գանձման այլ դեպքերը, 

2) տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25 000 000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Առաջարկվում է սահմանել նաև տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում`15 000 000 դրամ, և Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10 000 000 դրամ,

3) սահմանել տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար,

4) տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում,

4) վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար տուրքի չափերը,

5) փոփոխության ենթարկել տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Առաջարկվում է վերանայել դրույթները, որոնք գործնականում չեն կիրառվում, օրինակ՝ տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Որպես արտոնություն առաջարկվում է նախատեսել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների կատարման համար դատարան դիմելու դեպքերը։ Վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և ՀԿ-ի ներկայացրած հայցերի համար`շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված,

6) կապված քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ՝ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…