Ինչու՞ են որոշ մարդկանց մոծակները կծում ավելի շատ, քան մյուսներին

Mocakner

Մինչ որոշ մարդիկ հանգիստ վայելում են հանգիստը բնության գրկում, ոմանք տառապում են մոծակների խայթոցնեերից: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչու՞ միևնույն վայրում մոծակները տարբեր կերպ են արձագանքում երկու տարբեր մարդկանց:

Քանի որ արդեն ամառ է և բոլորը բախվում են այս խնդրի հետ, որոշեցինք միասին պարզել այս երևույթի պատճառները: Գիտնականները ապացուցում են, որ դա իսկապես այդպես է և մոծակները իրոք ոչ բոլորին են խայթում:

Հագուստի գույնը

Պարզվում է՝ մոծակները նույնպես անտարբեր չեն նորաձևության հանդեպ, իսկ եթե լուրջ, ապա իսկապես մոծակներին ավելի շատ գրավում են մուգ երանգի հագուստ կրողները:

Շարժումները

Երբ դուք ակտիվորեն շարժվում եք, դուք չեք վանում ու հեռացնում միջատներին, այլ հակառակը:

Մարմնի ջերմաստիճանը

Երբ էգ մոծակն անձին մոտ է, մարդու մարմնի ջերմությունը սկսում է ծառայել որպես կողմնացույց: Միջատների զգայուն օրգանները կորսան նույնիսկ մարմնի ջերմաստիճանի ամենափոքր տարբերությունը: Ստացվում է, որ ավելի հավանական է խայթեն նրանց, ովքեր նոր են զբաղվել ֆիզիկական վարժություններով, հիվանդ մարդիկ, հղի կանայք, որոնց մարմնի ջերմաստիճանը սովորաբար նորմայից բարձր է:

Ալկոհոլի օգտագործումը

Վերջապես լավ նորություն հղի կանանց համար. ալկոհոլը շատ է գրավում միջատներին, ուստի հղի կանայք կկարողանան հանգիստ շնչել, եթե նրանց կողքին կա խմող տղամարդ: Դեռևս ամբողջովին պարզ չէ, թե ինչպես են միջատները որոշում օդում կամ արյան մեջ ալկոհոլի առկայությունը, բայց, ըստ հետազոտությունների, բավական է խմել 350 մլ գարեջուր, որպեսզի արժանանալ բազմաթիվ միջատների ուշադրությանը:

Մաշկի առանձնահատկությունները

Մոծակների և այլ միջատների համար ձեր գրավչության գրեթե 85%-ը կախված է մաշկի հատկություններից: Կարող եք սպիտակ գույնով քայլել, չշնչել և անգամ չխմել ոչ մի գրամ ալկոհոլ, բայց եթե ձեր մաշկի վրա գտնվող գեղձերից ստացված արտանետումները պարունակում են մեծ քանակությամբ կաթնաթթու և միզաթթու, ապա պատրաստ եղեք միջատների մշտական ​​հարձակման:

 

iamedia.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…