Մի հատ եկեք համեմատական տանենք նախկին ու ներկա ընդիմության խոսելու թեմաներից: Ու կնկատեք, թե ինչքան ծիծաղելի է այսօրվա ընդիմությունը

Hamematenq

Մի հատ եկեք համեմատական տանենք նախկին ու ներկա ընդիմության խոսելու թեմաներից: Ու կնկատեք, թե ինչքան ծիծաղելի է այսօրվա ընդիմությունը:
ԱՌԱՋ- հհկ-ական պատգամավորները օլիգարխներ են ու միլիոններով թալանում են երկիրը,
ՀԻՄԱ- Պատգամավորները ստանում են պարգևավճարներ:
ԱՌԱՋ- Հոկտեմբերի 27, Մարտի 1, պրիվետ Ռոբ ու լիքը սպանություններ:
ՀԻՄԱ- ոստիկանը հրեց իրեն հարվածող լկտի պահվածքով քաղաքացուն:
ԱՌԱՋ- 800 հեկտար հող զիջեցիք ադրբեջանին, 80-ականի զենքեր են,
ՀԻՄԱ- Փաշինյանը նույն լիֆտը նստեց ալիևի հետ ու ուզումա բանակցի:
ԱՌԱՋ-հյուսիս հարավ ճանապարհը չսարքվեց ու միլիարդներ գողացվեցին,
ՀԻՄԱ- հո մենակ լավ ասֆալտ անելով չի, ասֆալտը հո չենք ուտելու:
ԱՌԱՋ- ընտրակաշառք են բաժանում, մարդկանց վախեցնելով, աշխատանքից հեռացնելով ստիպում են իրենց ընտրեն,
ՀԻՄԱ- 68’000-ն ինչ փողա, ո՞նց մարդիկ յոլա գնան, բերեք կենտրոնական բանկից բոլորին մարդա 100 հազար բաժանենք, բոլորի վարկերը ջրեք:
ԱՌԱՋ- հհկ-ն նվաստացնումա դոդին ու լարմա քաղաքականությունից,
ՀԻՄԱ- ժողովուրդը նվաստացնումա դոդին ու զրկումա մանդատից:
ԱՌԱՋ- Խաչատրյան Գագոն պիտի նստի ու թալանածը ետ վերադարձնի,
ՀԻՄԱ- Խաչատրյան Գագոյին ինչու՞ բաց չեք թողնում:
ԱՌԱՋ- Առողջապահության նախարարը միլիոնավոր դոլլարներ է թալանում, երեխաների վաճառքով է զբաղվում ու բադեն բադենում է հանգստանում,
ՀԻՄԱ- Թորոսյանը ինչու լավ չի աշխատում, աթեիստ է, ԱԺ-ում հոգնացությնից ինչույա՞ աչքը կպնում:
ԱՌԱՋ- Քաղաքապետը 40 միլիոն դոլարի անշարժ գույք է գողացել ու խոշոր գումարներ է կրվում կազինոյում:
ՀԻՄԱ- քաղաքապետարանը մի քանի մեքենա է նվեր ստացել, դա հաստատ կոռուպցիոն ճանապարհով է: Քաղաքի տոնածառը ու լուսավորությունը ինչներիս է պետք: Քաղաքապետը լավ չի աշխատում:
ԱՌԱՋ- ոչ մի պաշտոնյայի տղա չի ծառայում,
ՀԻՄԱ- Բայց, երևի վարչապետի տղուն լավ են վերաբերվում բանակում:

Ու դուք լու՞րջ տարբերությունը չեք տեսնում, թե ձեզ էշի տեղ եք դրել: Առաջ ղեկավարներին մեղադրում էին սպանությունների համար, հիմա մեղադրում են, որ ինտերվյույից առաջ հազումա )))

Դուք էլ քոմենթում ավելացրեք այն ԱՌԱՋ ու ՀԻՄԱ-ները, որը ես չէի նշել:

https://www.facebook.com/gamechangers.am/posts/942819576144290

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…