Լարված իրավիճակ Եղեգնուտ գյուղում. մոտ 200 մարդ է հավաքվել. ArmDaily

Eghegnut

Այս պահին լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում։ Շուրջ 200 հոգի դուրս են եկել փողոց՝ բահերով, եղաններով, որպեսզի թույլ չտան, որ նախկին համայնքապետը վերականգնվի իր պաշտոնում։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է, որ հավաքվածները պահանջում են, որ նախկին գյուղապետը հետ չգա. «Վերաքննիչ դատարանը մասնակի անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը, բայց իր վերադարձի մասով թողել է հայցը մերժված։ Դատարանն ընդունել է մի հատ լղոզված որոշում, որ ոչ մեկը գլուխ չի հանում, այստեղից էլ առաջացել է նման խնդիր, ու ես չգիտեմ՝ ովքեր ու ինչի համար փորձում են իրեն հետ բերել։ Մարզպետարանը դիմել է Վճռաբեկ դատարան, բայց այն վարույթ չի ընդունվել»։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…