ՀՐԱՏԱՊ. 30 միլիոն դրամ են դուրս գրել. նախկին ոստիկանապետի մասով ծառայողական քննություն է նշանակվել

Arman Sargsyan

Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։

Տեղեկացնում ենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում  նշանակվել է ծառայողական քննություն:

Նշենք, որ, ըստ վերոնշյալ հրապարակման, նախկին ոստիկանապետը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը (համակարգում հայտնի է «Ծո» մականունով) և Հայկ Մհրյանը (համակարգում հայտնի է «Մատիկ» մականունով) (երկուսն էլ եղել են Արման Սարգսյանի կուրսեցիները), 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Արման Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Յուրաքանչյուր ծառայողի մասով զենքն արժի մոտ 2000 դոլար:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…