«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարություն

hatucum

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին մեր կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ.

— Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

— Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

— Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

— Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

— Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

— Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1034089223654807&id=302935753436828

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…