Էս մեկը գրում եմ հատուկ անբավարարվածության ախտանիշով տառապող քաղաքագետների համար. Լևոն Շիրինյան

anbavararvacneri hamar

Էս մեկը գրում եմ հատուկ անբավարարվածության ախտանիշով տառապող քաղաքագետների համար.
Հ.Հ. Զ.Ու. -երը տիրել են բացառիկ նշանակության ռազմավարական բարձունքի. ըստ էության դուրս գալով նախկին Շամշադինի շրջանի հատվածում Քռի երկայնք.
այսուհետ ուղիղ նշանառության տակ են Թիֆլիս-Բաքու հաղորդակցության ամեն կարգի ուղիները.նավթուղի,գետուղի ,Հայրենի Ջավախքը կիսող երկաթգիծ և այսպես շարունակ.իր հերթին առավել անվտանգ են դառնում Տավուշի մարզի համապատասխան բնակավայրերը: Հ.Հ. ռազմավարական ու երկրաքաղաքական պոտենցիալի գերակա նշանակությունը կզգացվի առաջիկայում:
Ընդսմին ներդաշնակ աշխատել է կառավարման համակարգը. Գերագույն Գլխավոր հրամանատար -ՊՆ- ԶՈՒ Գլխավոր շտաբ-Կորպուսի հրամանատարություն և այլն.արդյունքները ասվածի վառ ցուցադրությունն են. Փայլուն արդյունքներ գրանցեցին տեխնոլոգիական հայկական մշակումները,հոդս ցնդեցնելով իսրայելական մշակումների ուռճացված փուչիկը: Եվ այս բոլորը որպես պսակ Հայ ժողովրդի իրականացրած մետաղե հեղափոխության:
Հիմա հարց մազոխիստ-քաղաքագետին.Հայաստանում բան չի փոխվել ? Ինչու է ժողովուրդը հանգիստ ?
Հընթացս խորին շնորհակալություն Հեյվանին /Ալիև/ շփոթեցրած ռևանշիստներին.Հինգերորդ Շարասյանը, Գողապետական հայրենադավ թափթփուկին, բազմակի օգտագործման լրատվամիջոցներին ,նաև Դատական ու Սահմանադրական մազոխիստներին: Իշխանություն էիք տապալում` թագաժահրին հեծած…?
Լ. Շ.

https://www.facebook.com/levon.shirinyan.5/posts/1159689637720183

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…