Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է. Հայկ Մարության

avtobusner

Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է: 

Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։

Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս:
Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:

Ներկայացնեմ նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը`

 ցածր հատակ

 հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն

 ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն

 վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն

 ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն

 հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ

Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/614121472564825?__xts__%5B0%5D=68.ARAh-csjkkyLqCguJ9-Q5g7Bs4tkiA8Nk4l-XFa2i7zdJWzSHj8vhMUhpSZX59O5gjTo36FDUcI76mGTRORslDPoxKXF78Yimij4SiPJ6EOY8nhNchPDd0Sf-KzzlARM0hlY_yUqAFIRdoIrzDLQaV9-Al5H9k6hPHbB1xZrTFsE_fsz3TURxzCeWudgdgy2AduhwjaYQHQKCDFY3E1-YkY-ez8Ww46sV9iNY_vcGlZ5DmxAjfaOiAM8UPXs187AJrOTIjo7Py9abgrte3uXGJ0Vui4NXxTAdF_z7gOdxz6m4N1f3ExAIUA801gMiJ7MILPnFjSKECrqWK8E4u8&__tn__=-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…