30 մլրդ դրամի ներդրում կիրականացվի, եւ 50 նոր աշխատատեղ կստեղծվի․ Կառավարությունն արտոնություն տվեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին

mec nerdrum

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 30 մլրդ դրամի ներդրում` ցանկում ներկայացված հումք, 105-150 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար և 60 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 4.5 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ կարագի արտադրության համար, որպես հումք, 50% յուղայնությամբ սառեցված կաթնային սերուցք ԵԱՏՄ երկրներում չի արտադրվում: Արտադրվում է միայն փոքր քաշերով փաթեթավորված, ցածր յուղայնությամբ՝ նախատեսված մանրածախ վաճառքի համար

 

armtimes.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…