Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Երևանի փողոցներից մեկում

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հունվարի 4-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները «NISAN PRIMERA» մակնիշի 34 FN 622 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Ի.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…