Տասնյակ ավտոմեքենաների ուղեւորներ գիշերը մնացել են ձնաբքում

Հունվարի 5-ի առավոտյան մեզ զանգահարեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Սուսաննա Փափախչյանը: Նա խիստ հուզված ասաց, որ իր աղջիկը, նրա ամուսինը եւ տղան «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հունվարի 4-ի առավոտից գտնվում են Սիսիան-Գորիս ավտոճանապարհին, Գորիսից մոտ 20 կմ հեռավորությամբ:

Տիկին Սուսաննայի խոսքերով՝ այդտեղ չեն կարողանում տեղաշարժվել տասնյակ ավտոմեքենաներ, անցած օրվա ընթացքում միայն մեկ գրեյդեր է անցել այդ տարածքով, կեսգիշերին մի «Ուրալ» մեքենա է հայտնվել, որով էվակուացվել է 2 հոգի: Զանգահարեցինք Սյունիքի մարզային փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետ փոխգնդապետ Ռոմա Սահակյանին: Նա ասաց, որ ամբողջ գիշեր Գորիսի եւ Սիսիանի փրկարարները, ճանշին ձեռնարկությունները, պետավտոտեսչությունը Սիսիան-Գորիս ճանապարհից ավտոմեքենաներ է տարհանել, այդ հատվածում այժմ քիչ մեքենաներ են մնացել: Նրա խոսքերով՝ փակված ճանապարհից տարհանված մեքենաների ուղեւորները տեղափոխվում են Գորիսի եւ Սիսիանի փրկարար ծառայություններ, տեղավորվում այդ քաղաքների հյուրանոցներում: Զանգահարեցինք Սուսաննա Փափախչյանի թոռանը՝ Հրաչ Ավագյանին: Նա ասաց, որ այդ պահին կարող է հաշվել խցանման մեջ հայտնված շուրջ 20 ավտոմեքենա: Հրաչը հայտնեց որ չի տեսնում, թե փրկարարներն այժմ աշխատանք են կատարում: Հրաչի խոսքերով՝ չնայած իրենց ավտոմեքենայի մեջ վառելանյութ կա, սակայն մեքենայի շարժիչը չի գործարկվում, մեքենան չի տաքացվում, իրենք ցուրտ գիշերն անցկացրել են ավտոմեքենայի մեջ՝ ծածկոցներով ծածկված, հիմա այդ տարածքում ձնաբուք է:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…