Չեմ կարող անել այն, ինչ անում էի 20 տարեկանում. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ֆուտբոլում մնալ դեռ մի քանի տարի էլ:

«Պրոֆեսիոնալ մակարդակով վերջին երկու տարիները ֆանտաստիկ են անցել: Տիտղոսներ նվաճեցի ակումբի և հավաքականի հետ, և զգում եմ, որ կարող եմ բարձր մակարդակով հանդես գալ դեռ մի քանի տարի էլ: Կյանքը մարտահրավեր է: Այն շատ հետաքրքիր է, հատկապես մարզիկի համար: Փորձում եմ ֆիզիկական վիճակս պահել լավ մակարդակի վրա, քանի որ դա շատ կարևոր է: Այժմ չեմ անում այն, ինչ կարող էի թույլ տալ 10 տարի առաջ: Պետք է մեծ զոհողությունների գնալ: Այո, հիմա չեմ կարող անել այն, ինչ անում էի 20 տարեկանում:

Միշտ պետք է բալանս գտնել: Նույնիսկ մանրուքները կարող են դեր ունենալ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Related Posts

Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երեկ Գաբրիելը սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին…

ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵԳԻՐԸ ԴԵՊԻ ՊԱՐԱՕԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

Չեխիայում ավարտվել է միջազգային պարաատլետիկայի առաջնությանը, որին մասնակցում էին 163 մարզիկ 15 երկրից։ Հայաստանը ներկայացնող Սարգիս ստեփանյանը, որը առաջնության մեկնարկից օրեր առաջ մարզիչ Օնիկ Հովակիմյանի հետ արդեն նախապատրաստվական վերջին մարզումներ…