«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղադրվել է վճարային 7 տերմինալ․ հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագներ

Zvartnots odanavakayani kayanateghii nor vcharner

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook-ի էջում:

« Ավտոկանգառի վճարման տերմինալներ.

Ավտոկանգառի վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով օդանավակայանի տարածքում տեղադրվել է 7 վճարային տերմինալ. 4-ը՝ տեղադրված է առաջին հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ երկուական), 2-ը՝ երկրորդ հարկում՝ դեպի ավտոկայանատեղի տանող վերելակի հարևանությամբ գտնվող 2 մուտքի մոտ (յուրաքանչյուրի մոտ մեկական) և 1-ը՝ VIP սրահում: Նախքան ավտոկայանատեղիից դուրս գալը, Դուք կարող եք վճարումն իրականացնել տերմինալով: Այսպիսով, Դուք կունենաք

10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար: Ուղեփակոցից դուրս գալիս դրամարկղում պարզապես անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կտրոնը:

2020 թվականի հունվարի 15-ից կգործեն կայանման նոր սակագները.

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տերմինալների միջոցով վճարելիս գները մնում են նույնը:

Վճարային տերմինալ.

— առաջին 10 րոպեն անվճար է,

— ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,

— ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,

— ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:

Դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները.

— ավտոմեքենաների 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է,

— ավտոմեքենաների 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,

— ավտոմեքենաների 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարվում պետք է իրականացնել միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ.

— Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,

-ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:

Կայանման կտրոնի կորստի դեպքում հարկավոր է վճարել 20.000 ՀՀ դրամ: Այս դեպքում վճարումը պետք է իրականացնել միայն դրամարկղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կամ տերմինալի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել Կոնվերս Բանկին հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 10 511 211 կամ մոտենալ բանկի «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղ, որը գտնվում է օդանավակայանի երկրորդ հարկում՝ մեկնման սրահում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…