Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

Nerkhujel en nakhagahakani zinanoc

Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:

Վրաստանի անջատական երկրամասի փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով այսօր հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայրի զինանոց և առգրավել զենքեր։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբը:

Տեղից ստացվող լուրերի համաձայն՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները:

Այս իրադարձությունների նախօրեին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ՝ «հետագա ապակայունացումից խուսափելու համար»:

Ներքաղաքական իրավիճակն այդ երկրամասում կտրուկ սրվել է երեկ, երբ մայրաքաղաք Սուխումիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիները՝ «Խաջիմբա, հեռացի՛ր» վանկարկումներով:

Մինչ այդ ցուցարարները հավաքվել էին չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայցը, որով նա բողոքարկել է անցյալ տարվա սեպտեմբերի ընտրություններում Խաջիմբային հաղթող ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…