Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար, մի քանիսն էլ՝ ծառին ու երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ.

Merkasaruyci patcharov vtar

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել են աղ ու ավազ լցնել։ Մենակ օպերատիվորեն ժամանեցին ճանապարհային ոստիկանները, ովքեր նույնիսկ օգնեցին մի քանի վարորդների, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր»։ Վթարների մեծ մասի համար օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ «Եթե ժամանակին Ճանշինը կատարեր ճանապարհի մշակման աշխատանքներ, էս շղթայական ավտովթարը տեղի չէր ունենա և միայն վթարից հետո հայտնվեցին ճանշինականները։ Մի քանի հոգու էլ տեղափոխեցին հիվանդանոց»,-նշում էին վարորդները։ Ճանապարհային ոստիկանների աշխատանքները տեղում ղեկավարում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։

 

 

 

 

 

 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…