Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 55-ամյա Գինեվարդ Մ․-ն և 35-ամյա Արմեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արմեն Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։ Մահացածը վարորդի եղբայրն է, իսկ վիրավորը՝ մայրը։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related Posts

Երևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, մահացու վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին

Այսօր օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն…

Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևանում․ Lexus-ը վերածվել է մոխրակույտի. shamshyan

 Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել երթևեկելի…