Երևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, մահացու վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին

Այսօր օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Իսկ նա տեղում հայտնում էր, որ ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ողբերգական ավտովթար-հրդեհ Երևանում․ Lexus-ը վերածվել է մոխրակույտի. shamshyan

 Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել երթևեկելի…