ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին

Erku hogi hospitalacvel en

Փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «LADA 21010» մակնիշի (վարորդ՝ Սաշա Վ., ծնված 1955 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ.) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «LADA 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լևոն Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Սաշա Վ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լևոն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…