Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ. Փաշինյան

Banaki vichak

ՀՀ վարչապետ, «Այո»  քարոզչական  կողմի  ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Տաթևում արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական և պետական գործիչներին, որպեսզի Արցախը հանձնի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկն է եղել տեղեկություն ստանալ հայոց բանակի սպառազինության մասին:

«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետև վիճակը եղել է աղետալի: Լավ չէ, որ հիմա ասեմ, բայց, օրինակ բերեմ… Սերժ Սարգսյանն ինքն է այդ օրինակը բերել, ասել է՝ մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է:

Երբ գնացել եմ դիրքեր 2018 թվականի մայիսին, ասել եմ՝ ինչ ուտելիք կա, բերեք այստեղ և ամեն ինչից կերել եմ` ժամուկեսից հետո այրոցքից չգիտեի ինչ անեի: Բա այս երեխաները ինչպե՞ս են զգոն կանգնելու սահմանին: Իմ առաջին հրահանգը եղել է արագ ձեռնարկել միջոցներ զինվորների սննդի կարգը և որակը փոխելու, որովհետև սնունդը մատակարարում էին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց հայտնի «ատկատներով»: Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը համոզված է, որ ներկայում բանակի հակաօդային պաշտպանության համակարգը բարձր մարտունակության ունի, քանի որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:

«Մենք ձեռք ենք բերել «Սու-30ՍՄ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասում զինվորները ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Արամ Հարությունյանին և այլոց խորհուրդ տվեց կամավոր ետ բերել թալանած գումարները:

«Ձեր թալանածը ետ բերեք, չեք փախչի,եվրոպացիների փեշերի տակ չեք պահվի, կոպեկ առ կոպեկ պետք է բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկենք: Տարբերակ չունե՛ք»,- եզրափակեց Փաշինյանը:

https://www.facebook.com/armenpress/videos/626196517941819/?t=4

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…