«Զվարթնոց»-ում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող անձանց տվյալներով

Zvartnocum

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար:

Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում ներառվելու է նաև վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:

Այն անձինք, ովքեր օդանավում արդեն իսկ լրացրել են հասցեական քարտերը, ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետների կողմից համապատասխան ընթացակարգով անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, իսկ նրանք ովքեր չեն լրացրել, վերընշված ընթացակարգն անցնելուց հետո ևս լրացնում են հասցեական քարտերը։ Յուրաքանչյուր չվերթից հետո լրացված բոլորը քարտերը հանձնվում է ԱԱՏՄ անձնակազմին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…