Էջմիածնում ախտահանվում են քաղաքային տրանսպորտը և ուսումնական հաստատությունները

Ejmiacin

Էջմիածնի քաղաքապետարանը ախտահանիչ միջոցառումներ է իրականացնում քաղաքային տրանսպորտում և ուսումնական հաստատություններում:

«Արմենպրես»ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեցին Էջմիածնի քաղաքապետարանից:

«Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել և շենքի տարբեր հատվածներում դրված են «ալկոգելի» սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկով մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են»,- նշեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց ՈւհանումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն որակել է որպես համավարակԱշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանըՎիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Ընդհանուր առմամբ այս պահին մեկուսացված են 88 քաղաքացի, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ:

Մարտի 12-ին հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ևս երկու անձ, որոնք Էջմիածնի բնակիչներ են:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…