45 շենքի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. ՃՏՊ Դավթաշեն վարչական շրջանում. կա տուժած.

Avtovtar Davitashenum

Մարտի 12-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին թաղամասի թիվ 42 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW E49» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Դ., ծնված 1997 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Nissan Tiida» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1976 թ.), «Mazda 6» (վարորդ՝ Ռուբեն Տ., ծնված 1973 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Արշակ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է գազի արտահոսք:

«BMW E49» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…