Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին ֆինանսական աջակցություն կցուցաբերի

Ajakcutyun

Yandex.Taxi-ն ստեղծում է գործընկերների աջակցության հիմնադրամ այն երկրներում, որտեղ գործում է ծառայությունը: Ֆինանսական միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսից տուժած վարորդներին։ Հիմնադրամի ընդհանուր ծավալն ավելի քան 6 միլիոն դոլար է։ Հայաստանը, այսպիսով, առաջին միջազգային շուկաներից է, որտեղ գործարկվում է աջակցության ծրագիրը։

Հիմնադրամի միջոցները կուղղվեն այն վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ հիվանդների հետ շփման հետևանքով հայտնվել են մեկուսացման մեջ։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են ծառայության հետ և օրական գոնե մի քանի ժամ պատվերներ են կատարում։ Ֆինանսական աջակցության չափը կախված է կատարված պատվերների պատմությունից․1 օրվա համար այն կկազմի վերջին կես տարվա օրական միջին մաքուր եկամտի կեսը։ Դրամական օգնությունը տրամադրվում է հիվանդության կամ կարանտինի 14 օրերի համար։ Աջակցության նվազագույն չափը  30 000 դրամ է, նույնիսկ եթե վերջին կես տարվա օրական միջին եկամտի վրա հիմնված հաշվարկն ավելի քիչ է նախատեսում։ Գումարի առավելագույն չափ սահմանված չէ։

«Վիրուսի տարածման և ձեռնարկված միջոցառումների պատճառով մարդիկ պետք է տանը մնան, բայց երբեմն ուղևորությունները պարզապես անհրաժեշտ են, էլ չեմ խոսում առաքումներ իրականացնելու մասին։  Հետևաբար վարորդները ոչ թե պարզապես երթուղի են դուրս գալիս ու պատվերներ կատարում, այլ կարանտինային իրավիճակում օգնում են մարդկանց ապրել հնարավորինս լիարժեք կյանքով։ Մենք լիահույս ենք, որ բոլոր վարորդներն առողջ կլինեն, բայց եթե նրանք ստիպված լինեն բախվել հիվանդությանը, մենք անպայման կաջակցենք նրանց»,- ասում է Yandex.Taxi-ի EMEA և CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը։

Աջակցություն ստանալու համար վարորդը պետք է իր հավելվածի միջոցով դիմի Yandex.Taxi-ի աջակցության կենտրոն, նշի, թե ինչ է պատահել և ուղարկի հիվանդությունը կամ մեկուսացումը վկայող փաստաթղթերի լուսանկարները։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…