Ու չեմ կարծում, որ որևէ երկրի կառավարությունում այսքան հոգատար է իր քաղաքացու նկատմամբ ինչպես մերը, գնահատենք մեր ունեցածը

haxordavar

Հաղորդավար,լրագրող Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եթե մեկ ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին՝ «ո՞ր երկրին եք ուզում, որ նմանվի Հայաստանը», մեծամասնությունը կթվարկեր ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, գուցե արեւմտյան մի շարք այլ պետություններ, բայց՝ ոչ Չինաստանը:

Նույնիսկ այն հայաստանցիները, որոնց ազատական ժողովրդավարության խնդիրներն առանձնապես չեն հետաքրքրում, նույնպես, վստահաբար, կասեին, որ Իտալիայում կամ Իսպանիայում կյանքը բարեկեցիկ է եւ «ուրախ-զվարթ»: Բայց հիմա ոչ միայն մենք, այլեւ նույն եվրոպացիներն ու ամերիկացիները տեսնում են, որ բարեկեցիկությունը, ինչպես նաեւ ազատությունը (որն, ընդունենք, ավելի քիչ մարդկանց է հուզում) ամենեւին էլ չեն ապահովում մարդկանց անվտանգությունը:

«Ավելի լավ է, – մտածում են այսօր մոլորակի միլիոնավոր մարդիկ, – դաժան, անմարդային, հակաժողովրդավարական միջոցներով հասնել պետության համար կարեւոր նպատակներին, քան ապահովել ազատությունը եւ թույլ տալ, որ մարդիկ մահանան»:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…