Իսպանիայի հայերը շարունակում են աշխարհին ի ցույց դնել հայի մարդ տեսակը.

ispania hayastan

Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց իսկական քաղաքակիրթ մարդ լինելու հատկանիշներով ապացուցում են, որ հայ մարդը միշտ մնում է իր բարձրունքի վրա։

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանային համալիրում` ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից մտածում են ինչ պատրաստել և արագ հասցնել ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով:

Իսպանիայում ապրող մեր հայրենակիցներն անմիջապես միացան այս ծրագրին,որոնցից են` Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները:  Իսպանացիները նորից զգացին հայ ազգի մեջ եղած մեծ սերն ու հոգատարությունը մարդկության հանդեպ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…