Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը

Qnnich handznajoxov

  Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստի օրը հայտնի է։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 13-ին, և Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։

Հիշեցնենք՝ վերջին նիստը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ 2015-2018 թթ. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մնացականյանն էր հանձնաժողովում։ Նիստից հետո Մնացականյանն ասել էր․

«Միանշանակ, պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։ Իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են։ Ապրիլյան քառօրյայի ընթացքում 100-ից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել»։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…